A
A
Հացի գինը հավասարաչափ չի իջել
Կառավարության նիստի սկզբում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ վարչապետի հանձնարարականով Ամանորին ընդառաջ սոցիալական նշանակության քսան ապրանքների գծով մոնիթորինգ են իրականացրել եւ արձանագրել, որ գնաճ չի եղել, նույնիսկ գների անկում է եղել: Ըստ նրա՝ մասնավորապես ալյուրի գինը երեսուն տոկոսով իջել է, որը պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչո՞ւ չի իջել հացի գինը: Ի պատասխան Արտակ Շաբոյանն ասաց, որ այդ հարցը մրցակցային դաշտում է ու իրենք չեն կարող միջամտություն անել. «Ավելին, հացի գնի տասը տոկոս նվազում է եղել»: Այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ստուգել, թե ինչու հավասարաչափ չի իջել հացի գինը: