«Գումարը տվեք մեզ, մենք կանենք ձևավորումը». քաղաքացիները դժգոհ են Երևանի տեսքից (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի կազմակերպած ամանորյա միջոցառումներին որքանո՞վ մասնակից դարձան մեր քաղաքացիները: «Ներկա չեմ եղել»,-նշեց նրանցից մեկը: «Հաշվի առնելով, թե ինչ են կազմակերպում Երևանում, մենք ընկերներով չենք նախընտրում այդ միջոցառումներին մասնակցել»,-ասաց մեկ այլ քաղաքացի: Իսկ ինչպե՞ս են գնահատում մեր քաղաքացիները մայրաքաղաքի ամանորյա ձևավորումը: «Տոնածառն ամեն տարի անշուք է. կուզեի, որ փոփոխություններ անեին՝ եվրոպական, ամերիկյան ձևավորումներով»,-կարծիք հայտնեց մի քաղաքացի: Գլխավոր տոնածառի և չորս համերգային ծրագրերի համար հատկացվել է ընդհանուր առմամբ 40 մլն 510 հազար դրամ: Ըստ քաղաքացիների՝ այս գումարը կարելի էր ավելի արդյունավետ ծախսել և դրա գոնե մի մասը հատկացնել այլ խնդիրների լուծմանը. «Մեր տղաները սահմանը պաշտպանում են, պետք է իրենց էլ գումար հատկացվի»,-շեշտեց մեկը: «Այդ գումարը տվեք մեզ, մենք կանենք ձևավորումը հաստատ ավելի լավ»,-ասաց մեկ ուրիշը: Մանրամասները՝ տեսանյութում