Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայում քրդերի և ասորիների միջև աննախադեպ բախումներ են տեղի ունեցել. կան զոհեր

Քաղաքականություն
e2030b7b-2d6f-49ec-9c44-194cfb4510f0

«Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հարող քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժեր»-ի (YPG) եւ ասորիների զինված ուժերի միջև ծանր բախումներ են տեղի ունեցել, Սիրիայի Ղամիշլի քաղաքում: Ըստ «Al Jazeera» արաբական հեռուստաընկերության հաղորդման երեկ ասորական ուժերի հաստատած անցակետերի դեմ քրդական YPG կազմակերպության ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 9-ը մարդ: Շվեդիայում հաստատված ասորական ֆեդերացիայի նախագահ՝ Աֆրամ Յակոբը հայտարարել է, որ Ղամիշլին վերահսկվում է ասորիների կողմից և երբ վերջիններս փորձել են անցակետեր հաստատել տարածքում, քրդերը կրակել են ասորիների ուղղությամբ և բախման պատճառ դարձել, ինչի ընթացքում սպանվել է 8-ը քուրդ և մեկ ասորի: «Սիրիայի դեմոկրատական ուժերի միության» անվան տակ գործող քրդական YPG աշխարազորայինների ներկայացուցիչ՝ Կուրոս Թաջը հաստատելով հանդերձ բախման լուրը, խոսել է միայն 2 ասորի զինյալի սպանության ու մեկ անզեն քաղաքացու վիրավորման մասին, չպաkloրզելով քրդական կողմի կորուստերի մասին: Նա հավելել է, որ քաղաքացիները դժգոհ են անցակետերից: Հիշատակենք, որ լարվածությունը տարածաշրջանում սաստկացավ, այն բանից հետո, երբ դեկտեմբերի 30-ին, տոնական առիթով քաղաքի մի ճաշարանում հավաքված քրիստոնյա ասորիները մի մահապարտի հարձակման թիրախ հանդիսացան: «Իսլամական Պետության» վերագրվող այդ պայթունի հետևանքով 18 ասորի էր զոհվել: Հավելենք նաև, որ միջհամայնքային լարվածությունները հյուսիսային Սիրիայում մեծապես ծառայում են Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերին և վերջինս իր անհերքելի ներդրումն ունի դրանց հրահրման մեջ:   «Հայաստան» լրատու ցանց, Դամասկոս, 13.01.2016 թ.: