Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլիստի կնոջը առևանգել են՝ պահանջելով 30 մլն փրկագին

Սպորտ
sport-amkar

Պերմի «Ամկարի» ֆուտբոլիստ Ֆեգորա Օգուդեն անսահմանափակ արձակուրդ է ստացել ակումբի ղեկավարության կողմից: Ինչպես տեղեկացրել է թիմի մամուլի քարտուղար Դմիտրի Ենցովը, նիգերիացի խաղացողը ներկայումս գտնվում է հոգեբանորեն ճնշված վիճակում, չնայած նրա առեւանգված կինն արդեն ազատ է արձակվել. «Օգուդեն երեկ կապվել է ակումբի հետ եւ հաստատել, որ իր կինը արդեն վերադարձել է տուն: Սակայն ակումբի ղեկավարությունը նրան անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ ֆուտբոլիստը դեռեւս հոգեբանական ապրումների մեջ է գտվում եւ պատրաստ չէ մարզումներին: Ավելի ուշ հայտնի կդառնա, թե երբ նա կկարողանա միանալ թիմին»: Նշենք, որ նիգերիացի ֆուտբոլիստի կինը մեկ շաբաթ առաջ առեւանգվել էր անհայտ հանցագործների կողմից Վարի քաղաքում: Նրանք Օգուդեից պահանջել են 30 մլն նիգերիական նայր փրկագին, բայց հետո համաձայնել են բաց թողնել 1,3 միլիոնի դիմաց: Ֆուտբոլիստի կինն այժմ բազմաբնույթ բուժզննում է անցնում, քանի որ հանցագործները նրան պահել են ճահճապատ, խոնավ անտառում: Հիշեցնենք, որ Պերմի «Ամկարում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որն այժմ թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկանցում Արաբական Միացյալ Էմիրություններում: