Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանի փաստաբանը դիմել է դատախազին (տեսանյութ)

Քաղաքականություն
photo2016-01-13-17h26m58s014

Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը այսօր միջնորդություն ներկայացրեց գլխավոր դատախազություն՝   իր պաշտպանյալի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու պահանջով: Գեւորգ Սաֆարյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 31-ին՝ Ազատության հրապարակում, երբ փորձել էր տոնածառ տեղադրել այնտեղ: Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Իրավապաշտպանների կարծիքով՝ ակտիվիստի կալանավորումը ծրագրված էր: «Ոստիկանությունը քաղաքական իշխանության ձեռքին մահակ է»,- ասում են իրավապաշտպանները, եւ իշխանությունները նրանց միջոցով փորձ են անում զսպել հատկապես քաղաքացիական ակտիվությունը։ Դրա ապացույցն է նաեւ այն, որ երեկ Քննչական կոմիտեում երեք ժամ անցկացնելուց հետո «Նոր Հայաստան» փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ քննիչն իրեն սպառնացել է: Ժիրայր Սեֆիլյանը Քննչական կոմիտե էր կանչվել նախորդ տարի՝ ապրիլի 24-ին, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու գործով։   Քննչական կոմիտեն նրա հավանական կալանքը պատճառաբանել է նրանով, որ ինքը պատշաճ չի իրազեկում քաղաքից բացակայելիս։ Մինչդեռ   «Նոր Հայաստան»-ի առաջնորդը հասկացել է, որ իրական պատճառը իրենց վերջին հայտարարությունն է, որով քաղաքացիներին իրազեկում են, որ նրանք իրավունք ունեն դիմելու ինքնապաշտպանության։