A
A
Մեր ազատ ոճայինները կպայքարեն Թախթիի գավաթի համար
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները կմասնակցեն օլիմպիական չեմպիոն Ղոլամռեզա Թախտիի ավանդական հուշամրցաշարին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հունվարի 14-15-ը Թեհրանում կայանալիք մրցաշարում մեր հավաքականը հանդես կգա թիմի երրորդ համարներով: Նրանք են Գոռ Գրիգորյանը, Հմայակ Աղաջանյանը (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Արտակ Հովհաննիսյանը, Աշոտ Վելիցյանը (61 կգ), Արթուր Բաղդասարյանը, Նարեկ Սիրունյանը, Արթուր Մուրադյանը (65 կգ), Պողոս Թադեւոսյանը (70 կգ) եւ Սուրեն Խաչատրյանը (74 կգ): Թախթիի գավաթի այս տարվա խաղարկությունում առաջին տեղ գրաված ըմբիշը կպարգեւատրվի 3 հազար ԱՄՆ դոլարով: Հաջորդ հինգ տեղերը կստանան համապատասխանաբար 2500, 2000, 1500, 1000 եւ 500 դոլար: