Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խմբակցությունից դուրս եկող պատգամավորը կդառնա ֆոն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM72254-copy

Նոր Սահմանադրությամբ պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից, սակայն ինքը դադարում է լինել քաղաքական գործոն խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը մեկնաբանում է. «Եթե մենք խոսում ենք, իսկ մենք խոսում ենք կայուն մեծամասնության մասին, նրանք իրենց ձայներով ըստ էության իշխանությանը պետք չեն էս դեպքում դառնում: Ավելի շատ կարող են ֆոն ստեղծել»: Ընտրական օրենսգիրքը պետք է նախ եւ առաջ որոշակիացնի «կայուն խորհրդարանական մեծամասնության» գործողությունները. «Եթե որեւէ դաշինքի միջոցով է ձեւավորվել մեծամասնությունը եւ էդ դաշինքից որեւէ ուժ դուրս է գալիս կոալիցիայից կամ դաշինքից, նա չի կարող եւ չպետք է կարողանա ձեւավորել առանձին խմբակցություն, եթե իրենք գնացել են ընտրության եւ հասարակության կողմից ստացել են վստահության քվե որպես ամբողջական կոալիցիա կամ դաշինք»: Դաշնակցական պատգամավորը տեղեկացնում է, որ Ընտրական օրենսգրքում իրենք հասնելու են այն բանին, որպեսզի քվեարկությունից հետո ընտրական ցուցակները հրապարակվեն, դեռ Հանրապետականի հետ այս մասին չեն խոսել. «Ես վստահ եմ, որ իրենք էստեղ որեւէ առարկություն այլեւս չեն ներկայացնի»: Պատգամավորի մասնավոր կարծիքով, ցուցակները պետք է կազմավորվեն ոչ թե մեխանիկական սկզբունքով, ըստ որի հաշվառումից դուրս չեկածներն անխտիր դառնում են քվեարկող. «Հաճախ քննադատության ենք, չէ՞, արժանանում, ասվում է, որ 2,5 միլիոն մարդ Հայաստանում նույնիսկ չկա, ինչպե՞ս է, որ ցուցակում էդքան մարդ կա»: Ըստ մտահղացման, նրանք, ովքեր անպայման մտադիր են մասնակցել քվեարկությանը, մինչդ պետք է կատարի մեկ-երկու գործողություն՝ գալ գրանցվել ընտրական հանձնաժողովում կամ դա անել էլեկտրոնային եղանակով. «Կարող է էլեկտրոնային, կարող է ֆիզիկապես անձամբ ինքը ներկայանալ անձնագրային վարչություն, որեւէ իրավասու մարմին, որը կհաստատի, որ այո, ինքը Հայաստանում է, էդ տարածքում է հաշվառված եւ կարող է մասնակցել քվեարկությանը»: Նախատեսվում է փոխել նաեւ քվեատուփերը՝ դա էլ՝ որպեսզի բացառեն լցոնումները: Հատուկ մեխանիզմով աշխատող քվեատուփը ինքը կտանի համապատասխան անցքին մոտեցրած քվեարկած ծրարը. «Ընտրության ավարտից կես ժամ հետո արդեն պարզ կլինի քվեարկության նախնական պատկերը: Թե մասնակիցների եւ թե քվեարկության: Որովհետեւ էլեկտրոնային հաշվառում է գնալու տվյալ համակարգի մեջ»: Արծվիկ Մինասյանն առաջարկում է այս փոփոխությունների մշակման եւ ներդրման ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն միջազգային կազմակերպությունները, որպեսզի հետո չասեն, որ ընտրությունները կեղծվել են. «Թե չէ ստացվում է ընենց, որ ամեն անգամ միջազգային դիտորդներն ասում են ամեն ինչ նորմալ է, նորմալ է, մեկ էլ վերջում հոպ, պրոբլեմ կա։ Նաեւ տեղամասերում էլ ունենան դիտորդներ, որոնք թե դիտարկում կիրականացնեն, թե նաեւ առանձին դեպքերում կուղղորդեն ընտրողներին բացատրական աշխատանքի տեսակետից ինչպես պետք է քվեարկել»: