A
A
Միրչա Լուչեսկուն չի կարող օգտվել իր աշխատած գումարից
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն լուրջ խնդրի առաջ է հայտնվել, երբ որոշել է տեղափոխվել այլ ակումբ: Ռումինացի փորձառու մասնագետի ծառայություններով այժմ հետաքրքրված է թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբը, սակայն նա այժմ չի կարող հեռանալ թիմից: Պարզվում է, որ Միրչա Լուչեսկուն Ուկրաինայում բանկային հաշիվների վրա ունի 20 մլն եվրո գումար, բայց նա չի կարող միանգամից օգտվել դրանցից: Բանն այն է, որ այդ երկրի նոր օրենսգրքով մեկ հոգին իր հաշվից արտասահմանյան երկիր կարող է փոխանցել ընդամենը 500 հազար եվրո: Ռումինացի մասնագետն առայժմ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը: