A
A
Հյուսիս-հարավ ծրագրի համար նոր տարածքներ կօտարվեն
Կառավարության նիստում վաղը կներկայացվի նախագիծ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը հաստատելու մասին»։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին (Երևան) և 2013 թվականի նոյեմբերի 18-ին (Լյուքսեմբուրգ) ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրի պահանջներով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի- ծրագիր 3-ի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի- Ծրագիր 3 Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը: