Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամանակավոր հենակետեր, փոքր շտաբեր՝ ձնաբքից պաշտպանվելու համար

Հասարակություն
tkain

Այս տարվա սկզբին հանրապետության տարածքում գրանցված առատ տեղումները և ձնաբքի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները հաշվի առնելով` ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը որոշել է ՀՀ մարզերում ծավալել ժամանակավոր հենակետեր` ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու համար: Այսօր` հունվարի 13-ին, ժամը 14.30-ին ՀՀ ՏԿԱԻՆ շարահրապարակում (հասցեն` Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8) ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի մասնակցությամբ կկայանա ձնաբքի դեպքում մարդկանց աջակցության ժամանակավոր հենակետի ծավալման փորձարկումը, որի ընթացքում կներկայացվեն տվյալ իրավիճակում քաղաքացիներին օգնություն տրամադրելու միջոցները: Սահմանված տարածքներում տեղադրվելու են արագ ծավալվող վրաններ, որոնք հագեցած են լինելու մարդկանց ժամանակավոր պատսպարման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով: Վրանը կարող է նաև ծառայել որպես տեղում կազմակերպված փոքր շտաբ` արագ արձագանքման ծառայությունների համար: Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև վիճակագրություն ձնաբքի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների վերաբերյալ: ՏԿԱԻՆ