Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարգարժան նախարարուհին փորձում է դիվիդենտներ շահել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
durs-mer

Հունվարի 11-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը: Սույն օրենքով նախատեսված մի շարք փոփոխությունների հետ կապված, սակայն, «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն ունեն բողոքներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախաձեռնության անդամ, Արսեն Պետրոսյանը մասնավորապես շեշտեց. «Թող մարդկանց, որոնք միլիոնների հասնող տուգանքներ ունեն , առաջարկեին ոչ թե միայն մայր գումարը մուծել, այլ նաև բողոքարկման մեխանիզմ մտցնեին, որպեսզի մարդիկ դատական կարգով կարողանային այդ պատիժներից դուրս գալ»,- ասաց նա՝ խոսելով համաներման մասին։ Նախաձեռնության մեկ այլ անդամ Արման Սուլեյմանյանն էլ իր հերթին պնդում է, որ այդ փոփոխությունները ոչ բոլորի վրա են տարածվում, մասնավորապես նկատի ունենալով ռուսական պետհամարանիշերով մեքենաների վարորդներին , որոնք նրա համոզմամբ՝ բազմաթիվ խախտումներ են անում, սակայն ազատված են որևէ տուգանք մուծելուց։ «Եթե այդ օրենքը չի կիրառվում բոլորի համար, այն ավտոմատ կերպով խեղկատակի է վերածվում։ Սարսափելի ավելացել են այդ ռուսական համարներով մեքենաները։ Այն մարդիկ, ովքեր փող ունեն, գնում են այդ ռուսական համարանիշներով մեքենան , հավեսով, ջիգյարով նկարվում են բոլոր տեսախցիկների տակ, որպեսզի ցեխ շպրտեն համակարգի վրա։ Համակարգն ել լուռ ու մունջ պատժում է միայն մեր քաղաքացիներին՝ շատ լավ հասկանալով, որ խնդիրը միևնույն է չի լուծվում։,-ասաց նա։ Նախաձեռնության անդամները դժգոհություններ ունեին կապված նաև օրենքով նախատեսված մնացյալ փոփոխությունների հետ։ Նրանք հիշեցնում են, որ խախտումների համար նախատեսված բալային համակարգը ներդնել առաջինը առաջարկել են հենց իրենք, սակայն ոչ այն ձևով, որը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք կոռուպցիոն ռիսկեր են տեսնում այդտեղ, Արման Սուլեյմանյանը հավաստիացրեց. «Ես այդտեղ ցինիզմ եմ տեսնում։ Եթե մարդը ոչ սթափ վիճակում է գտնվում, չի կարողանում պատշաճ ձևով վարել մեքենան և իրենից վտանգ է ներկայացնում , ապա նրան միանգամից պետք է զրկել վարորդական իրավունքից։ Հարգելիս, եթե դու կարող ես փողով 600 բալ առնես 3 ամիսը մեկ, ուրեմն առ քեզ արտոնագիր ու դու կարաս ցանկացածին ավտոյի տակ գցես, փողս դու տուր՝ դու պրոբլեմ չունես ։ Այսպես չպետք է լինի»,-օրինակ բերեց նա։ Վարորդների համոզմամբ՝ նախատեսված այդ փոփոխությունների ամբողջ գործընթացը տապալված է։ Նրանք պահանջում են հանրային քննարկում իրականացնել՝ օրենքում առկա բոլոր բացերը և թերությունները քննարկելու համար. «Ա1+»-ի այն հարցին, թե ինչու մինչ օրենքի ընդունումը իրենց չեն հրավիրել քննարկման, նախաձեռնության անդամները շեշտեցին, որ այս փոփոխություններով Արփինե Հովհաննիսյանը փորձում է պարզապես դիվիդենտներ շահել։ «Հարգարժան նախարարուհին կաբինետային որոշումներ է ընդունել, միակողմանի։ Սա մարդկանց աչքերին թոզ փչելու միջոց է։ Արփինե Հովհաննիսյանը փորձում է սրանով դիվիդենտներ շահել»։