Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել

Քաղաքականություն
kim

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հաստատել է, որ ջրածնային ռումբի փորձարկում է իրականացվել: Պատասխանելով Արևմուտքի երկրների և ԱՄՆ-ի կողմից հնչեցված մեղադրանքներին, Կիմ Չեն Ինը երեկ հայտարարել է, որ այդ փորձարկումը ինքնապաշտպանական բնույթ է կրել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Դրանք միջոցառումներ են՝ ուղղված երկրի ինքնիշխանությանն ու նրա քաղաքացիների կյանքի իրավունքի պաշտպանությանը՝ միջուկային պատերազմի վտանգի պայմաններում»,- ասել է Կիմ Չեն Ինը: Նա նաև հայտարարել է, թե սուվերեն պետությունների իրավունքն է՝ իրականացնել նման փորձարկումներ և ոչ ոք իրավունք չունի քննադատել դրա համար։