Շիաների և սունիների հակամարտությունը չի կարող չազդել մեր տարածաշրջանի վրա (տեսանյութ)
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հակամարտությունը խոր արմատներ ունի: Մերձավոր Արեւելքի այս երկու պետությունները արդեն երկար տարիներ ունեն կրոնական , պատմական ու քաղաքական անհամաձայնություն: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվեցին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումից հետո։ Իսկ այդ հարձակման պատճառը Սաուդյան Արաբիայում հեղինակավոր շիա հոգևորականի մահապատիժն էր: Շիաների ու սունիների այս դարավոր հակամարտության սրացումը չի կարող չազդել նաեւ մեր տարածաշրջանի վրա: Այն կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն թողնել: Արեւելագտները առայժմ բացառում են, որ այս հակամարտությունը մեծամասշտաբ պատերազմի կվերածվի։ Իսկ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հարաբերությունները կվերականգնվեն այն դեպքում, եթե Իրանը «դադարի միջամտել այլ երկրների ներքին գործերին»: Ավելին՝ տեսանյութով