Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոզի գրիպով վարակվածների թիվը հասել է 89-ի

Հասարակություն
flu1

Հանրապետությունում H1N1`խոզի գրիպ վիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը հասել է 89-ի: Այս մասին «Ա1+»-ին ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: Նրա խոսքերով, սակայն, հանրապետությունում համաճարակ չկա եւ արվում է ամեն ինչ, որ վարակը հնարավորինս կանխարգելվի: «Կցանկանայինք, որ մարդիկ իրենց զգոնությունը չկորցնեն, բայց խուճապի չմատնվեն: Հորդորում ենք ինքնաբուժությամբ չզբաղվել եւ հիվանդության ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեն բժշկի, մասնագետի եւ ստանան ճիշտ բուժում: Կորցրած օրերը ի վնաս իրենց առողջության են: Ցանկացած գրիպ բարդանում է սխալ բուժման կամ չբուժվելու արդյունքում»,- նշեց նա: Գրիպի այս տեսակը արտահայտվում է ջերմության, հարբուխի, հազի, փսխումների, թուլության ձեւով: Ի դեպ, այսօրվա դրությամբ 8 ծանր հիվանդ կա: