A
A
Բակո Սահակյանը՝ Զմրուխտ Գեւորգյանի 100-ամյակին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին Ասկերան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է քաղաքի բնակչուհի Զմրուխտ Գեւորգյանի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը: Նախագահը կարեւորել է նման միջոցառումները՝ հավելելով, որ այսուհետ էլ շարունակվելու են իրականացվել առողջապահական, սոցիալական եւ տնտեսական համալիր ծրագրեր՝ ուղղված քաղաքացիների կենսամակարդակի եւ կյանքի տեւողության ցուցանիշների բարձրացմանը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ