Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհները՝ 12:30-ի դրությամբ

Հասարակություն
roads5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Ապարան-Քուչակ, Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհները: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի լեռնանցքը, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է խուսափել նշված դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելուց: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն