A
A
Արմեն Աշոտյանին վիրահատել են
«Նաիրի» բժշկական կենտրոնում վիրահատել են Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Նա կոտրել էր ոտքը։ ԱրմենԱշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. <Հարգելիներս, Քիչ առաջ ավարտվեց ոտքիս վիրահատությունը, հուսով եմ հնարավորինս շուտ կկարողանամ վերականգնվել և վերադառնալ կյանքի բնականոն ռիթմի։ Շնորհակալություն բժիշկներին և բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իմ առողջական վիճակի համար։ Աստված բոլորիս առողջություն և անփորձանք տարի տա>։