Հայաստանի քաղաքացիական հատվածն ուժեղացել է. մեր պայքարը՝ 2015-ին (տեսանյութ)
Եթե հնարավոր է անցած տարի որեւէ ոլորտում դրական տեղաշարժերի մասին խոսելը, ապա դա, անշուշտ, քաղաքացիական հասարակությունն է: 90-ականներին եւ 2000-ականների սկզբին հ/կ ասելով մենք հասկանում էինք ճարպիկ մարդկանց մի խումբ, որն այս կամ այն ձեւով կարողանում է Արեւմուտքից դրամաշնորհներ պոկել: Այսօր դրանց կողքին մենք ունենք իսկապես մարդկանց եւ առաջին հերթին` երիտասարդ մարդկանց` որեւէ գաղափարի միավորող կազմակերպություններ: Վկա` էլեկտրիկ Երեւանը, հանրաքվեի օրինականությանը հետեւող մի շարք կազմակերպություններ, որոնց շնորհիվ հաջողվել է բացահայտել կեղծիքների բազմաթիվ դեպքեր, ինչպես նաեւ երիտասարդական բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն օգնել սահմանամերձ գյուղերին: Անցնող տարում Հայաստանի քաղաքացիական հատվածն ուժեղացել է: Մանրամասները՝ տեսանյութով