A
A
Կառավարությունը հաստատեց՝ հունվարի ութը աշխատանքային օր է
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ 2016թ. հունվարի ութը, որը ուրբաթ է, աշխատանքային է լինելու. "Անգամ մենք հունվարի չորսին որոշ նախարարների հետ աշխատելու ենք: Իսկ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին դիմում եմ, հորդորում, որ հետեւի շուկայի գներին, որ որեւէ ոտնձգություն չլինի մեր քաղաքացիների հանդեպ: Իսկ ձեզ, հարգելի նախարարներ, մաղթում եմ առողջություն, հաջողություն ու Աստված ձեզ հետ ու մեզ բոլորիս հետ":