A
A
Քանի օր կհանգստանանք առաջիկա տոներին
Հունվարի 8-ի աշխատանքային օրը մեկ այլ օր տեղափոխելու մասին որոշում այսօր ՀՀ կառավարությունը չի ընդունել: Հունվարի 8-ը ուրբաթ է, սակայն մնում է աշխատանքային օր՝ հաջորդող հանգստյան օրերից առաջ։ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Ամանորի և Ս. Ծննդյան տոները նշվում են մինչև հունվարի 6-ը, իսկ հունվարի 7-ը Ս. Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց է: Այսպիսով՝ Հայաստանի բնակիչները պաշտոնապես տոներին կհանգստանան դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ: