A
A
Վարչապետը մարզիկների պարգևատրման համար հստակություն է պահանջում
Կառավարության նիստին այսօր սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը խնդրեց գումար հատկացնել իրենց նախարարությանը՝ 2015թ. ընթացքում հաջողությունների հասած մարզիկներին դրամական պարգեւներ տալու համար: «Ո՞վ է որոշում այդ դրամական պարգեւների չափը»,- հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախարարը նշեց, որ դա պայմանավորված է նրանով, թե մարզիկը քանի մեդալ է ստացել ու ինչ մրցումներում է հաղթել: «Քանի որ այդ պարգեւների հանձնմանը ներկա է լինելու նաեւ Սերժ Սարգսյանը, ապա պետք է ամեն ինչ հստակ լինի: Ինչ-որ ՀԿ-ների անուններ եք նշում, մենք ինչի՞ պիտի նրանց պարգեւատրում տանք: Այս նախագիծը կվերանայի ՀՀ նախագահի աշխատակազմը, ապա կհաստատենք»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: