Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ պատգամավորը վաղը կայցելի ցմահ դատապարտյալներին

Հասարակություն
d0c6c4f35f33a18c6db2cfe5cfb5fcc2

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը վաղը կայցելի հացադուլի մեջ գտնվող 32 ցմահ դատապարտյալներին: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր: Ցմահ ազատազրկման դատապարտվածների ծնողներն այսօր հանդիպել են նրան, խնդրել գնալ «Նուբարաշեն» ՔԿՀ եւ հորդորել դադարեցնել 9 օր առաջ սկսած հացադուլը: Ցմահ ազատազրկման դատապարտված Վաղարշակ Ավետիսյանի մայրը՝ Մարինե Բադալյանը, տեղեկացրեց, որ Հովհաննես Սահակյանը եւ Արդարադատության նախարարության ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը միասին կայցելեն հացադուլավորներին եւ կհորդորեն դադարեցնել հացադուլը: Ցմահ դատապարտյալները հացադուլ են անում իրենց գործերի վերաբացման պահանջով: