Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չկա այնպիսի տեխնիկա, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ կիրառել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Artak-Zaqaryan-nkar

ԵՏՄ-ին անդամակցություն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներ, նոր սահմանադրության ընդունում. տարվա ընթացքում մեր երկրի համար տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններն այսօր նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։ «Կարծում եմ, որ 2016 թիվը լինելու է բավականին հետաքրքիր տարի։  Եվ մենք պետք է ձգտենք չկորցնել եղած գործընկերներին և ձեռք բերել նոր գործընկերներ»,-շեշտեց նա։ Խոսելով մեր երկրի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին՝ պարոն Զաքարյանը շեշտեց, որ այդ երկիրը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ իրենց ապակառուցողական և սադրիչ գործողությունների անհաջողությամբ։ «Եվ դժվար թե ադրբեջանցիները կարողանան 2016-2017 թվականների համար մտածել այնպիսի գործողություններ, ստեղծել այնպիսի իրավիճակ, որը շահեկան լինի Ադրբեջանի համար ԼՂՀ խնդրի կարգավորման գործում։ Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել և չի լինելու խնդրի ռազմական լուծմանը»,-ասաց գործիչը։ «Ա1+»-ի դիտարկմանը, թե փաստն այն է, որ Ադրբեջանը սահմանին արդեն տանկեր է կիրառում, ինչպիսի՞ փոփոխություններ է նախատեսվում իրականացնել եկող տարում՝ արտաքին քաղաքականության առումով, այդ երկրին զսպելու համար, պարոն Զաքարյանը նշեց. «Տանկեր մենք էլ ունենք, և չկա այնպիսի տեխնիկա, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ կիրառել։ Մենք ցանկացած գործողություն իրականացնում ենք խաղաղության պահպանման և ինքնապաշտպանության նպատակով։ Հետևաբար, մեր նպատակն է առաջին հերթին իրավիճակը վերադարձնել բնականոն հուն, սահմանին լիարժեք վերահսկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, և հնարավորություն տալ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը ունենան արդյունավետ ընթացք»։