Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱրմենՏելը» պետբյուջե կվճարի 20 միլիոն դրամ. ՏՄՊՊՀ որոշումը մնաց անփոփոխոխ

Կարևոր լուրեր Տնտեսություն
tmpph

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ, «ԱրմենՏել» ընկերությունը պարտավորվում է պետական բյուջե վճարել ՀՀ ՏՄՊՊՀ կողմից կիրառված 20 միլիոն դրամ  տուգանքը: Հիշեցնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Օրանժ Արմենիա» ընկերության դիմումի հիման վրա հարուցել էր վարչական վարույթ: Վարույթի հիմք է հանդիսացել այն, որ  «ԱրմենՏել» ընկերության մեկնարկած «Պարզից Պարզ» անվանմամբ սակագնային փաթեթը կրկնօրինակում էր մրցակից ընկերության՝  «Օրանժ Արմենիայի»  «Պարզ» անվանումով փաթեթին: Ընդ որում, վերջինը վերոնշյալ անվանումը  դեռևս 2011-ին գրանցել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան: Բացի այդ, «ԱրմենՏել» ընկերության «Պարզից Պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված էին նարնջագույն և կարմիր գույներով ներկված բիլիարդի գնդակներ՝ ակնհայտորեն մատնացույց անելով շարժական կապի մյուս 2 օպերատորներին, որոնք խաղի ընթացքում համարվում են պարտված: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը փաստել էր, որ «ԱրմենՏելի» նման վարքագիծը վնասում է մյուս օպերատորների համբավին և գործարար վարկանիշին, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է: ՏՄՊՊՀ որոշմամբ, օրենքի խախտման համար, «ԱրմենՏելը» տուգանվել էր 20 միլիոն դրամի չափով  և պարտավորվել սեղմ ժամկետներում վերացնել խախտումը: «ԱրմենՏելը» ՏՄՊՊՀ որոշումը բողոքարկել է դատական կարգով: Դատական բոլոր 3 ատյաններում Հանձնաժողովի որոշումը մնացել է անփոփոխ՝ ուժի մեջ: ՀՀ ՏՄՊՊՀ 22.12.15