A
A
Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Իվան Վոլինկինի հետ
Դեկտեմբերի 21-ին “Հայ Ազգային Կոնգրես” խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպման ժամանակ, որին մասնակցեց նաեւ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Վասիլեւը, Զուրաբյանը ներկայացրեց դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրքավեի շուրջ ծավալված քաղաքական գործընթացը, ինչպես նաեւ տեղի ունեցած զանգվածային օրինախախտումները: Քննարկվեցին հանրաքվեից հետո Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերվող հարցեր: