Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զարուհի Փոստանջյան, մի քիչ էլ դուք թուլացրեք, խնդրեմ». Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
verj

Նախագծերի քվեարկության ժամանակ պատգամավորները խոսքի իրավունք խնդրեցին. «Ասա վերջին հանգուցալուծումդ»,-դիմեց Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին. «Հարգելի վարորդներ, այսօր այստեղ երկու օրենքի նախագիծ է քվեարկվելու...»,- պատգամավորը չհասցրեց ավարտել խոսքը՝ միջամտեց Գալուստ Սահակյանը. «Խոսափողը անջատեք, շարունակում ենք»: Խոսքի իրավունք խնդրեց նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավարը. «Վարչական իրավախախտումների մասին օրենքում առաջարկված փոփոխությունը չի լուծում բոլոր հարցերը, որ կա այս ոլորտում, բայց ասել, որ այս նախագիծը չի լուծում, որեւէ խնդիր, արդար չէ: Այն լուծում է մի խայտառակ խնդիր, ինչպիսին է հոծ գծերի թալանը»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Նիկոլ Փաշինյանը հավելեց. «էդ օրենքը վարորդների կոկորդներից բռնել է, հիմա նոր օրենքով մի քիչ ավելի թույլ է բռնելու, ստիպված պետք է կողմ լինել, որ վարորդների կոկորդից մի քիչ թույլ բռնեն»: Զարուհի Փոստանջյանին կրկին ձայն տալուց առաջ Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Զարուհի Փոստանջյան, մի քիչ էլ դուք թուլացրեք, խնդրեմ»: «Հարգելի վարորդներ, այս նախագծով չի լուծվելու, ձեր խնդիրները, ես կարծում եմ խնդիրը կլուծվի անհնազանդության միջոցով եւ դուք կարող եք դա դրսեւորել հայտարարելով գործադուլ, որովհետեւ այն, ինչ ձեր նկատմամբ կատարվում է, ոչ միայն անարդար է, այլ նաեւ թալան է, որը գնում է Սաշիկ Սարգսյանի գրպանը»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը «Ես խնդրում եմ, 20 վայրկյան ունեք, շարունակեք»,- Փոստանջյանի ելույթից հետո ասաց ԱԺ նախագահը: Լռությունից հետո նա հավելեց. «Դե ուրեմն, շնորհավոր Նոր տարի»: ԱԺ 84 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այսօրվա վերջին արտահերթ նիստում ԱԺ ընդունեց բոլոր ներկայացված նախագծերը եւ ավարտեց աշխատանքները: