Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգամ Շումախերը չէր կարողանա որեւէ հոծ գիծ չհատել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
isakovi-porota1

Հայաստանի երթեւեկության հետ կապված խնդիրները կաթվածի են հասցնում ՀՀ հարյուր հազարավոր վարորդների՝ համոզված է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը. «Մարդիկ երազում արդեն հոծ գիծ են տեսնում, կարմիր գծանշաններ, արագաչափ: Վարորդներ կան, որոնց մոտ այդ երեք բառերը արդեն իներցիայով սարսափ էին առաջացնում: Ջանասիրաբար թարմացնում էին հոծ գծերը, որովհետեւ ամեն հոծ գծի հետ 1 մմ կոնտակտն արժի 5000 դրամ: Մեր երթեւեկության պայմաններում մենք գիտենք, որ անգամ Շումախերը չէր կարողանա այնպես անել, որ որեւէ հոծ գիծ չտրորեր»: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ գոնե նախատոնական օրերին մեր վարորդները երազում հոծ գիծ չեն տեսնի, քանի որ այս նախագծով կառավարությունը որոշել է հոծ գիծ տրորելու համար այլեւս վարորդներին չտուգանել, միայն նախազգուշացնել: