Լոս Անջելեսում էլ դրեցին արագաչափեր, հետո հանեցին. Ն. Փաշինյանի առաջարկը (տեսանյութ)
Արագաչափերը պետք է հանվեն Հայաստանի բոլոր փողոցներից. ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ու հավելեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ հարցը բարձրաձայնելու է անընդհատ ու անգամ իր նախընտրական քարոզարշավի հիմքում է դնելու. «Հիմա կասեք՝ էդ ոնց կլինի, բայց կլինի, օրինակ Լոս Անջելեսում էլ դրեցին, հետո հանեցին, տեսան, որ բացի վնասից, ոչ մի օգուտ չի տալիս»: Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ ավտովթարների թիվն այս երեք տարիների ընթացքում աճել է 36 տոկոսով, իսկ 9,9 տոկոսով աճել է ավտովթարների արդյունքում զոհերի թիվը: Պատգամավորը հիշեցնում է նաեւ խոսակցությունները, թե ում են պատկանում այդ տեսախցիկները. «Միլիոնավոր գումարներ, որ մարդիկ կարող էին տալ իրենց երեխաներին շոր ու կոշիկ առնելու համար, տալիս են ինչ-որ կազմակերպության, որի եկամուտների մեծ մասը տնօրինում է, օդում կախված լուրերի համաձայն, Սերժ Սարգսյանի ընտանիքը, եւ ավելի կոնկրետ նրա եղբոր անունն է նշվում ՝ Ալեքսանդր Սարգսյան: Կապ չունի՝ ով է նրանցից, անձամբ Սերժ Սարգսյանը, նրա փեսա Միքայել Մինասյանը, թե եղբայրը, կապ չունի, մարդիկ ուզում են իմանալ, ինչի՞ համար են էդ փողը տալիս»: