Ամեն անգամ բանկ գնալը 10000 դրամ է նստում Գուրգեն Արսենյանի վրա (տեսանյութ)
Երեւանի փողոցները վատն են ու նախատեսված չեն քաղաքի այսօրվա ծանրաբեռնվածության համար: Այսօր ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ խոսելով Հայաստանի Ճանապարհային երթեւեկության հարմարավետության մասին. «Երթեւեկության գծերից մեկը կայանման համար է նախատեսված: Դա անընդհատ պրոբլեմ է առաջացնում, բոլորի համար: Կամ օրինակ երեկ տուն էի գնում, պատահական տեսա, որ փոս է, մեջն էլ գործ են անում, ինչի՞ չկա նշան, նախազգուշացնող, որ չգնամ ընկնեմ էդ փոսը, կամ էդ գործ անող մարդուն չվնասեմ: Երեւի մտածում են՝ Երեւանի բնակիչները արծվի տեսողություն ունեն, ամեն ինչ կտեսնեն»: Գուրգեն Արսենյանին անհանգստացնում է նաեւ կայանատեղերի բացակայությունը. «Ամեն անգամ բանկ գնալը 10000 դրամ է նստում իմ վրա, որովհետեւ տեղ չկա կայանելու, երկրորդ գիծ եմ կանգնում, հո չե՞մ գնա կանգնեմ կրկեսի մոտ, ես կրկես չեմ գնում, բանկ եմ գնում»: Մանրամասները՝ տեսանյութում