A
A
Վլադիմիր Հակոբյանը կմրցի Մագնուս Կառլսենի հետ
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը խաղաղությամբ սկսեց ելույթները Քաթարում անցկացվող շախմատի «Մաստերս» մրցաշարում: Առաջին տուրում մեր ամենափորձառու շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ, հնդկուհի Ռութ Ռադմինիի հետ: Այսօր կայանալիք երկրորդ մրցափուլում Վլադիմի Հակոբյանը սեւերով կմրցի շվեդացի գրոսմայստեր Պոնտուս Կառլսոնի հետ, որը մեկնարկային պարտիայում խաղաղ դաշն է կնքել ռուսաստանցի գրոսմայստեր Իլդար Խայրուլինի հետ: Նշենք, որ Քաթարի այս տարվա «Մաստերսին» մասնակցում են 30 երկրների 132 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: