Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ն հանրաքվեի հետ կապված վեճով դիմում չի ստացել

Քաղաքականություն
sd

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկացնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահ­մանված կարգով ու ժամ­կետներում ՀՀ սահմանադրական դատա­րանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով ՀՀ Սահմանադրությամբ եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված համա­պատասխան իրավասու սուբյեկտների կողմից դիմում չի ստացել:   ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի ծառայություն 21.12.2015թ.