ԵԱՀԿ Համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո։ Այն տեղի է ունեցել այսօր Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ «Բանակցությունները հնարավորություն են ընձեռել նախագահներին պարզելու իրենց համապատասխան դիրքորոշումները դեմ առ դեմ առ զրույցի ընթացքում: Նախագահները քննարկել են վերջին բռնությունները և իրենց մտահոգությունն են հայտնել զոհերի վերաբերյալ, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերը, որոնք ծանր զինատեսակների օգտագործման հետևանք են: Նրանք աջակցություն են հայտնել համանախագահների կողմից տարվող ընթացիկ աշխատանքներին այն առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների վտանգը նվազեցնելու միջոցներին՝ ներառյալ հետաքննության մեխանիզմները: Նրանք հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու իրենց պարտականությունները առաջարկների շուրջ, որոնք վերաբերում են ներկայումս բանակցային փուլում գտնվող խնդրի կարգավորմանը: Նրանք նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձևաչափին: Համանախագահները պատրաստ են շարունակել աշխատել կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար։