A
A
«Կրթական համակարգը քաղաքականացված չէ». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը Հանրապետականի ընդդիմախոսներին կոչ է անում օրենք կարդալ՝ ուսուցիչներն իրավունք ունեն լինել կուսակցական։ «Այդ մարդիկ ունեն քաղաքացիական ազատություններ մասնակցելու հանրահավաքների, արտահայտելու իրենց տեսակետը, լինել քաղաքական գործընթացների մաս»,-ասում է Կրթության ու գիտության նախարարը։ Այս մարդը վստահ է, որ կրթական համակարգն իր ներսում քաղաքականացված չէ՝ պատերից այս կողմ բուհերում, դպրոցներում քաղաքականություն չկա, «իսկ որտեղ կա պատժվում է, եթե դա օրենքից դուրս է, պատերից դուրս յուրաքանչյուրը տնօրինում է, վայելում է իր քաղաքացիական իրավունքը»։