A
A
Վիզայի ազատականացում՝ Ուկրաինայի, Վրաստանի և Կոսովոյի համար
Եվրոպական հանձնաժողովը հաստատել է` Ուկրաինայի, Վրաստանի և Կոսովոյի համար վիզային ռեժիմն ազատականացված է: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ Բրյուսելում կայացած ԵՄ խորհրդաժողովից հետո՝ ավելացնելով. «Մենք լավ գործ արեցինք»։
Վերոնշյալ երկրները կատարել են վիզայի ազատականացման համար սահմանված գործողությունների ծրագրի պայմանները և Եվրամիության խորհրդին առաջարկել է արդեն 2016-ին վերացնել վիզային ռեժիմը։
Այս փաստը ցնծությամբ է ընդունել Վրաստանի ժողովուրդը։
Թբիլիսիից լուսանկարներ՝ Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան էջից