A
A
Սեյրան Օհանյանը մեկնել է ԼՂՀ. կքննարկվի սահմանին տիրող լարված իրավիճակը
ՀՀ ՊՆ. Հաշվի առնելով շփման գծում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկու հայկական հանրապետությունների ռազմական ոլորտների համագործակցությունը՝ գործողությունների համադրման շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, վաղ առավոտյան մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակին վերաբերվող հարցեր: