Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոծ գծերը խախտելու տուգանքները կնվազեն (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Naira-Zohrabyan

ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը  վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս նշեց. «Սա այն խնդիրներից էր, որ ամենաշատն էր արժանանում դժգոհությունների։ Այդ խայտառակ հոծ գծերը տրորելը, որը ըստ իս օրինախախտում չէ, և վերջ՝ 5000 դրամը էլ  չկա։ Ողջունում եմ ոչ սթափ վիճակում տուգանքները կրկնապատկելու համար»։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը արձագանքեց. «Հոծ գծերի խախտումը ամենաշատ տարածված խախտումն է և դրա համար իրականում ուսումնասիրելով վիճակագրությունն ու տարբեր դեպքերը՝ օրինակ, եթե մի վարորդը կայանել է ու դու ստիպված ես շրջանցել նրա և նման շատ այլ օրինակներ։ Տիկին  Զոհրաբյան հավաստիացնում եմ ձեզ, որ տուգանքները նկատելիորեն կնվազեն, որովհետև  քաղաքականությունը ուղղված է եղել  ամենաշատ տարածված և վարորդների շրջանում ամենամեծ դժգոհությունը առաջացրած այդ խախտումներին»։