Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք ընդունո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը սուտ տվյալներ է ներկայացրել». Ն. Փաշինյանի հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
_2Zo24yMjmU

Այսօր ԱԺ-ում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ապա նրան հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 2014թ-ի սեպտեմբերի 11-ին Սերժ Սարգսյանը իր մոտ խորհրդակցություն է անցկացրել և հայտարարել, որ երթևեկության կանոնների խախտման դեպքերը 70 տոկոսով կրճատվել են. «Մինչդեռ ես իմ ձեռքի տակ ունեմ բացարձակապես այլ տվյալներ, որոնք հակառակի մասին են խոսում։ Ավելին՝ արագաչափերի և տեսախցիկների տեղադրումից հետո զգալիորեն ավելացել է պատահարների թիվը։ Դուք որպես արդարադատության նախարար ընդունո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը բացարձակ սուտ տվյալներ է ներկայացրել»։ Արփինե Հովհաննիսյանը ի պատասխան ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված ներկայացրեց այլ տվյալներ։ Դիտեք տեսանյութը