Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սրտի դեղի համար պոչկեքի համար նախատեսված իսնտրուկցիա են տալիս»

Քաղաքականություն
8fe8746acb0892be677dbe3378d87fb1

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ելույթ ունենալով՝ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ամեն անգամ, երբ այս ամբիոնից հնչում է, թե մեր ազգի բազմաչարչար հոգսը թեթեւացնելու համար նախագիծ է ներկայացվում, ես լարվում եմ: Ինչո՞ւ: Օրինակ՝ սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու  մասին խոսուն վերնագրով նախագիծը ընդունեցինք, սակայն մեկ տարի հետո պարզվեց, որ այնտեղ արտադրությամբ զբաղվողներին վնաս ենք տալիս: ԱԺ մեծամասնությունը դեռ ասում էր, թե մի հատ էլ շնորհակալություն ենք հայտնելու Սերժ Սարգսյանին դրա համար»: Նույնը, ըստ նրա, տեղի ունեցավ նույնականացման քարտերի ընդունման ու սոցիալական քարտերի ներդրման նախագծերի քննարկման ժամանակ. «Սոցիալական քարտերն ընդունելիս ասում էին՝ էլ ինչ տեղեկանք, ինչ քաշքշուկ: Հիմա ոչ միայն տեղեկանքների թիվն է քառապատկվել, մի հատ էլ տեղեկանք պետք է տանես, որ սոցիալական քարտիդ ժամկետը չի անցել: Իսկ «Դեղերի մասին» այս օրենքով ավետում են, թե նպատակը դեղերի մատչելիության ապահովումն է: Եթե վաճառողի ծախսերը մեծացնում եք՝ տույժ-տուգանքների արդյունքում, թանկացում է լինելու:Օրենքի դեկլարացիայի հետեւում վտանգներ եմ տեսնում մոնոպոլիզացիայի համար»: Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ հայերենով թղթաբանությանը՝ նշելով, որ  նույնիսկ Առողջապահության նախարարությունում դեռ օտարալեզու բլանկներ կան. «Եթե մի բան ուզում եք փոխել, սկսեք ձեզնից: Իսկ դեղատներում դեղի հետ միասին աշխատողը հայերենով թղթիկ է տալիս, դա լավ է, սակայն մոռանալ, չտալու դեպքում՝ տուգանվում է հինգ հարյուր հազար դրամով: Պատկերացրեք վաճառողի վիճակը՝ հենց անծանոթ մարդ է մտնում դեղատուն, որը իրենց մշտական հաճախորդը չէ, վաճառողը մտածում է՝ եկել են իրեն բռնելու: Ու նա ընկնում է շփոթմունքի մեջ՝ չգիտեի՝ ՀԴՄ կտրոն տա, թղթիկը տա, որ կնոպկան սղմի, չմոռանա հանկարծ, թե չէ տնով-ցեղով գնում-կորում է: Նույնիսկ կարող է մի դեղ տա, լրիվ ուրիշ դեղի ինստրուկցիայով, ասենք՝ սրտի դեղի համար պոչկեքի համար նախատեսված իսնտրուկցիայի թղթիկ տա»: Նրա համոզմամբ՝ ոչ թե պետք է հինգ հարյուր հազարով տուգանել, այլ հինգ հազար դրամով. «Երեք անգամ տուգանվելուց հետո մարդն իր բիզնեսը կկորցնի: Ինչպես արագաչափերով գրանցված տուգանքների դեպքում մարդուն կտրտում, ուպակովկա են անում, ուղարկում հայտնի մոնոպոլիստին»: