Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտվածների հարազատները կառավարության մոտ են (տեսանյութ)

Հասարակություն
cmah

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 3 օր հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկման դատապարտվածների հարազատները հանդիպում են պահանջում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ: Մինչ հարազատները ակցիա են անցկացնում, 39 ցմահ դատապարտյալներ շարունակում են իրենց հացադուլը՝ պահանջելով գործերի վերանայում: «Տղաներն այնտեղ իրենց առողջությունը վտանգի ենթարկելով, մենք էլ աշխարհի ծայրից հասնելով այստեղ, գանք պատերի տակ խոսենք եւ ոչ մի արդյունքի չհասնելով նորից հետ վերադառնանք: Ի՞նչն է պատճառը, որ մեր այսքան բողոքներից, ակցիաններից հետո ոչ մի ցմահ դատապարտյալի գործ դատարան չի մտել, ինչո՞ւ»,- հարց է տալիս ցմահ ազատազրկման դատապարտված Ալլա Չատինյանի մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ գործերի վերաբացման դեպքում ցմահ ազատազրկման դատապարտվածներից շատերի պատժաչափը կմեղմացվի: «Ինչո՞ւ թույլ չեն տալիս, որ երիտասարդ տղաները կյանքի նկատմամբ ինչ- որ մի փոքր հույս ունենան, մթության խավարում մի փոքրիկ լույս տեսնեն»,- ասում է նա: Ցմահ ազատազրկվածների հարազատները համոզվել են, որ միայն կամքի առկայության դեպքում հնարավոր լինի գործերը վերաբացել: «Մեզ դատավորը ասաց, թող զանգեն վերեւից, ձեր երեխաներին տամ ձեր ձեռքը, գնացեք տուն: Իշխանությունը պետք է իրենց հրաման տա»,- ասաց Արթուր Քոչարյանի մորաքույրը: Կառավարությունից որեւէ պատասխան չստանալով՝ ցմահ դատապարտվածների հարազատները որոշեցին նամակ հանձնել նաեւ ԱԺ: