Հանրաքվեի արդյունքների վերաբերյալ անվստահության մթնոլորտ չկա հանրության շրջանում. Շարմազանով
Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, ինչպես նաև սահմանադրական փոփոխություններին և դրանից բխող օրենսդրական կարգավորումների անցկացման անհրաժեշտության հարցեր: Լրագրողների հարցին, թե կհաջողվի՞ ՀԱԿ-ին հավաքել ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունը, Շարմազանովը պատասխանել է. «Սահմանադրական դատարան դիմելը իրենց սահմանադրական իրավունքն է, մինչեւ որբաթ ժամը 18։00-ն ժամանակ ունեն։ Կապրենք՝ կտեսնենք։ Հիմա, որ ասեմ՝ չի հաջողվի իրեց դիմել Սահմանադրական դատարան, կասեն՝ Շարմազանովը չարախնդում է։ Ես չեմ ուզում կենտրոնանալ դրա վրա»։ ԱԺ փոխխոսնակն ասել է՝ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ անվստահության մթնոլորտ չկա հանրության շրջանում. «Այն, ինչ դժվար է ծնվում, առողջ է լինում»,- ասել է Շարմազանովը: