Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուկայում առկա անհայտ ծագման ալկոհոլն ընդհուպ հասցնում է մահացության

Հասարակություն
bb7e020ff887773f16a02ea42d6a3cee

«Այսօր մենք չունենք վստահելի շուկա, որովհետեւ ամեն մի «զիբիլ» հանում են վաճառքի»,- այսօր ասուլիսի ընթացքում նշեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը։ Նրա խոսքով ՝ այժմյան կարեւոր խնդիրներից է պտուղ-բանջարեղենի շուկան, մասնավորապես  անհայտ ծագման լոլիկները։ «Երբ պոկում ես լոլիկի ցողունը, ներսում անցք է երեւում եւ ամբողջը վառված է, դա նշանակում է, որ քաղելուց հետո ինչ-որ պարարտանյութով միգուցե  փորձել են գունափոխել։ Իսկ հետազոտության նպատակով, երբ այցելեցի շուկա, կրկին հայտնաբերեցի սպիտակ ծիլերով լոլիկներ»։ Մելիտա Հակոբյանը  խոսեց նաեւ ալկոհոլային շուկայի մասին՝ նշելով, որ  այդ անհայտ ծագման ալկոհոլային խմիչքները ոչ միայն վնասում են առողջությունը, այլեւ ընդհուպ հասցնում են մահացության։ Ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Աթյանը հորդորեց խուսափել  հատկապես ցանկացած չպիտակավորված ապրանքատեսակից՝ կլինի դա ալկոհոլային խմիչք, թե քաղցրավենիք։ Անդրադառնալով Ամանորի նախօրեին սպասվող գնաճին, Մելիտա Հակոբյանը նշեց, որ դա անխուսափելի է, սակայն այն չի լինի բարձր, քանի որ շուկայում քիչ են սպառողները։