A
A
Ստորագրահավաք՝ հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար
ՀԱԿ 4 պատգամավոր, թեեւ բոյկոտել են ԱԺ այս նստաշրջանը, սակայն ԱԺ-ում ստորագրահավաք են անցկացնում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։ Այդ նպատակով 27 պատգամավորի ստորագրություն է պետք։ Ստորագրահավաքին դեռեւս միացել են ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը, ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը: Ստորագրահավաքին այնուհետ միացավ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, ՀՀ ԱԺ-ում իր ունեցած 1 մանդատի պատգամավորական ստորագրությամբ։