Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտեղ ՍԴՀԿ-ն եղել է, «Ոչ»-ը հաղթել է. ատենապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
narek-galstyan

Հանրաքվեի ընտրական գործընթացն անցավ այնպես, ինչպես Հայաստանում   վերջին 20-25 տարվա ընթացքում տեղի են ունեցել բոլոր ընտրությունները: «Ընտրական գործընթացը չփայլեց: Հերթական անգամ իր բովանդակությամբ տեղի ունեցած խնդիրները ստվերեցին ընտրական գործընթացը: Իսկ վերջնական արդյունքների վրա ազդեց, թե՝ ոչ, չեմ կարող ասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքերով՝ որտեղ Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ունեցել է հանձնաժողովի անդամներ, որոնք ներկայացված են եղել այլ խորհրդարանական ուժերի կողմից, եղել բայց եւ թափանցիկ ընտրություններ եւ դրա արդյունքում մեծամասնությամբ «Ոչ»-ը հաղթել է: «Հիմա ասել, թե ազդել է ընտրությունների վրա, թե չի ազդել ընտրությունների վրա, դրա համար ավելի շատ տվյալներ են անհրաժեշտ ունենալ: Հիմա եթե հետեւենք համացանցին կամ քաղաքական ռեսուրսներին, որ մենք ունենք, որով մենք կարող ենք հետեւել գործընթացներին, մի քանի հարյուր ընտրատեղամասեր են ցույց տալիս, որտեղ տեղի են ունեցել ինչ-ինչ խնդիրներ, բայց ասել, որ սա ամբողջությամբ փոխել է ընտրությունների արդյունքը՝ ճիշտ չէ: Մենք գիտենք մեր երկրում ընտրությունները ինչպես են անցկացվում: Կա վարչական ռեսուրս, այդ վարչական ռեսուրսը գնում եւ քվեարկում է եւ անկախ ամեն ինչից վարչական ռեսուրսը գնալու եւ քվեարկելու է»,- ասաց Նարեկ Գալստյանը: ՍԴՀԿ ատենապետի խոսքերով՝ եթե ասենք ընտրախախտումները ազդեցին հանրաքվեի արդյունքների վրա, անկեղծ չենք լինի եւ եթե ասենք չազդեց՝ նույնպես անկեղծ չենք լինի: «Որովհետեւ մենք չունենք այն քաղաքական մեխանիզմները, որպեսզի կարողանանք հստակ ասել: Եթե հնչակյան կուսակցությունը ունենար բոլոր ընտրատեղամասերում իր հանձնաժողովի անդամները, ապա մեզ համար օբյեկտիվ պատկեր կլիներ»: Նարեկ Գալստյանը կարեւորում է այն փաստը, որ իրականում թե «Այո»-ի եւ թե «Ոչ»-ի կողմնակիցները չկարողացան քաղաքացիներին բացատրել սահմանադրության փոփոխություններին անցնելու կամ չանցնելու իմաստը, եւ բովանդակային քննարկումներ որպես այդպիսին տեղի չունեցան: