Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ըստ թվերի՝ ՀՀ-ում երիտասարդները կազմում են մոտ 15 տոկոս. նման բան չի կարող լինել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-vahagn-Xachatryan

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների հիման վրա 2003-2015թթ-ին բնակչության թիվը պաշտոնապես հայտարարված 3 միլիոն 310 հազարից հասել է 3 միլիոն 400 հազարի: Ընտրողների թիվը 72 տոկոսից բարձրացել է 85 տոկոսի: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ եթե 2015թ-ին ունենք 85 տոկոս ընտրողների թիվ , ապա երկրում չկա երիտասարդ սերունդ: Պարոն Խաչատրյանը անմիջական կապ է տեսնում հրապարակված տվյալների և դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի միջև: «Ստացվում է, որ ՀՀ-ում երիտասարդ սերունդը կազմում է մոտ 15 տոկոս, այսինքն` մոտ 448 հազար մարդ, այդպիսի բան չի կարող լինել, աշխարհում այդպիսի երկիր չկա: Բայց քանի որ հարկավոր էր այս ընտրողների թիվը հասցնել 2 միլիոն 555 հազարի , ապա այդ խնդիրը լուծվեց այս ձևով»,-նշեց Վահագն Խաչատրյանը: Վերջինիս համոզմամբ՝ սա ևս մեկ անգամ ապացուցեց այն հանգամանքը, որ երկրում ընտրական ինստիտուտը որպես այդպիսին գոյություն չունի: Պարոն Խաչատրյանը փաստում է, որ սա, միանշանակ, իր բացասական ազդեցությունն է ունենալու նաև երկրի տնտեսության վրա: «Բացի միջազգային կազմակերպությունների դիտորդներից, Հայաստանի համար որպես տնտեսության ամենակարևոր խնդիր համարվում է վստահության բացակայությունը: Եթե ասում ենք ներդրումներ չկան, ապա դրա պատճառներից մեկն էլ դա է, որովհետև ներդրումների համար ամենակարևոր երաշխիքը վստահությունն է կամ կայունությունը, բայց ոչ այնպիսի կայունություն, որ անընդհատ վերարտադրում է նույն քաղաքական ուժը»,-ընդգծում է տնտեսագետը և հավելում. «Մենք ունեինք շանս մարդկանց հնարավորություն տալ՝ իրենց տեսակետն ազատ արտահայտելու համար, բայց բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, բոլորը եղել են տեղամասերում»։ Մանրամասները՝ տեսանյութում