Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետությունում ալիմենտ տվողների թիվը մեծացել է (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-DAHK

2015թ-ի 11 ամիսների տվյալներով` ԴԱՀԿ ալիմենտային բռնագանձման վերաբերյալ ներկայացվել է 954 կատարողական թերթ, որից 359-ը Երևան քաղաքում, երեխաների տեսակցության հետ կապված՝ 94 կատարողական թերթ, որից 35-ը Երևանում,իսկ երեխաների հանձման հետ կապված 7 կատարողական թերթ է ներկայացվել, որից 4-ը Երևանում: Հարկադիր կատարման ծառայության ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի պետ Բարսեղ Ներկարարյանը նշում է. «Վերջին մի քանի տարիների ընթացքում ամուսնաընտանեկան վեճերով պայմանավորված՝ դատական ակտերի հարկադիր կատարում պահանջող թերթերի քանակական աճ է արձանագրվել: Եթե համեմատական կարգով նշենք, ապա պետք է ասեմ, որ 2010-2011 թթ-ի ընթացքում ամուսնաընտանեկան վեճերով պայմանավորված՝ հարկադիր կատարման ներկայացված թերթերի քանակը չի գերազանցել 700-ի սահմանագիծը, իսկ 2013-2014թ-ի ընթացքում ծառայությունում կատարման են ներկայացվել նշված վեճերին առնչվող 1000-ից ավելի կատարողական թերթիկներ»: Բարսեղ Ներկարարյանի խոսքերով՝ այս քանակական աճի պատճառներից է նաև ծառայության հանդեպ քաղաքացիների վստահության աճը:Նրա տեղեկացմամբ՝ ԴԱՀԿ-ի մասին ՀՀ օրենքով սահմանված դեպքերում երեխային մի ծնողից մյուսին հանձնելու կամ տեսակցելու վերաբերյալ կատարողական վարույթներով` կատարողական գործողություններին մասնակից են դառնում նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչները: Պարոն Ներկարարյանը նշեց նաև, որ նվազագույն ալիմենտային չափը ամսական ստաբիլ եկամուտի բացակայության պարագայում տասը հազար դրամն է: