Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել է երաժշտական կենտրոնն ու միկրոալիքային վառարանը. Հրդեհ Արտաշատում

Հասարակություն
b0492be178c7528ebabccb5141aeb8e9

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.56-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի վերջնամասում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի 23 փողոցի տներից մեկի շքամուտքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.06-ին, մարվել` 11.20-ին: Մ. Մ.-ին պատկանող տան շքամուտքում (30 քմ) ամբողջությամբ այրվել են կենցաղային իրեր (2-ական բազմոց և բազկաթոռ), մասամբ՝ գորգ (2 քմ), երաժշտական կենտրոն և միկրոալիքային վառարան: