Սաունա, որ կարող եք տեղադրել ցանկացած բնակարանում
Ֆիտոսաունա, որն աշխատում է բուժիչ խոտերով: Այն Հայաստանում նորություն է: Գլուխը դրսում է, մարմինը՝ ներսում: Գոլորշի արտադրող գեներատորը էլեկտրական է, որն աշխատում է 220 վոլտով: «Դուք ձեր մարմնի ջերմաստիճանը դնում եք, ավտոմատ կերպով սարքը ղեկավարում է տաքությունը, 15-ից 20 րոպե, ինքը գոլորշի է տալիս, ջուր չի տալիս»,- «Ա1+»-ին բացատրեց Հակոբ Թութունջյանը: Նրա խոսքերով՝ հետաքրքրվողները շատ-շատ են, սակայն դեռ երկու պատվեր է եղել: Պաշտոնյանե՞րն են գնել այդ ֆիտոսաունաները, թե՞՝ ոչ, նա չգիտի: «Մարդիկ սովոր չեն սրան: Մարդիկ սովոր են գնալ սրճարաններ: Սա բուժիչ է, որը շատ օգտակար է մարդու համար»,- ասաց ֆիտոսաունայի ստեղծողը: Նրա խոսքերով՝ ցանկացած բնակարանում այն կարելի է տեղադրել, որովհետեւ շատ տեղ չի զբաղեցնում եւ դեռ ավելին՝ աշխատում է առանց ջրի: Սարքն արժե 800.000 դրամ եւ պատրաստված է լորենու փայտից: Ի դեպ, ֆիտոսաունան ներկայացված էր «Expo Beauty 2015» ցուցահանդեսին: