A
A
Բանկոկ-Մոսկվա չվերթի ուղևորները տարհանվել են. ահաբեկչության վտանգ կա
Թայլանդի մայրաքաղաք Բանկոկից Մոսկվա թռիչքի պատրաստվող «Աերոֆլոտ»-ին պատկանող ինքնաթիռը թռիչքուղուց հետ է կանչվել, 400 ուղևորները տարհանվել են՝ լրացուցիչ ստուգման նպատակով։ Լրացուցիչ ստուգվել է նաև ուղեբեռը։ Ոստիկանական մեքենաները շրջապատել են ինքնաթիռը. Այս մասին հայտնել է «Կոմերսանտ»-ի թղթակիցը։ Ըստ աղբյուրի՝ ուղևորների շրջանում խուճապ չկա։ Դեռևս մեկ շաբաթ առաջ ռուսական հատուկ ծառայությունները տեղեկություններ էին հայտնել, որ «Իսլամական պետությունը» հարձակում է նախապատրաստում Թայլանդի ուղղությամբ։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում