Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանություններին «արջի ծառայություն» են մատուցե՞լ (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Lernik-Aleqsanyan

«Ես չեմ ուզում ասեմ, թե ամեն ինչ եղել է հրաշալի, բայց շահագրգռվածությունը շատ մեծ էր: Եղած թերությունները, եթե եղել են խախտումներ՝ էականորեն չեն ազդել ընտրությունների որակի վրա»,-ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների  հանրաքվեի մասին: Անդրադառնալով մամուլում տեղ գտած խախտումների և կեղծիքների վերաբերյալ հրապարակումներին՝ Լեռնիկ Ալեքսանյանը  նշեց. «79 տեղամասում է խախտումներ արձանագրվել և չի եղել դեպք, որ խախտումներն արձանագրելու համար խոչընդոտներ լինեն: Եթե եղել են խախտումներ,ապա դրանք արձանագրվել են: Ձեզ ասեմ, որ պրոֆիլակտիկայի համար,  նույնիսկ քրեական գործ հարուցվեց ՀՀԿ ներկայացուցիչի նկատմամբ, որը փորձել էր խախտումներ անել: Դա եղել է պրոֆիլակտիկա, որ իշխանությունը կողմ չի խախտումներին, որ ոչ միայն չի խրախուսում դա, այլ նաև կարելի է պատժել դրան: Բուրգը, որ իջնում է , հնարավոր է  ներքևներում լինեն խախտումների դեպքեր, բայց դա կապել իշխանություների հետ, որ նրանց ձեռքով է եղել, ես դա չեմ ընդունում»: ՀՀԿ պատգամավորը համաձայն չէր նաև լրագրողների այն դիտարկման հետ, որ կեղծիիքները  թույլ են տալիս միայն ՀՀԿ ներկայացուցիչները: «Իսկ ո՞վ է ասել, որ  մենակ հանրապետականներն են խախտումներ անում: Արարատում ինձ մոտեցավ ընդդիմադիր ՕԵԿ-ի ներկայացուցիչը և ուզեց եղբոր տեղը քվեարկի, որովհետև եղբայրը հիվանդ է չի կարող գալ, բայց ես ինքս թույլ  չտվեցի»: Իսկ ինչո՞ւ են միայն ՀՀԿ անդամները թքում լրագրողների երեսին,նրանց ահաբեկում,աշխատանքին խոչընդոտում, հարց ուղղեցին  Լեռնիկ Ալեքսանյանին. «Որովհետև հանրապետականներն են եղել հանձնաժողովների անդամները: Հանրապետականներն են շատ եղել և  բնականաբար, եթե խախտումներ են եղել՝ հանրապետականի կողմից պիտի եղած լինեին: Իսկ ո՞վ  է ասել, որ չեն լինելու էդպիսի դեպքեր, ո՞վ էր ասել, որ էնտեղի հանրապետականը կամ իրեն հանրապետական ներկայացնողը չի ուզում ցույց տա....,հատկապես ներքևներում դուք գիտեք, որ ուզում են ցույց տալ, թե ես  այս արեցի, այն արեցի, ես ավելի շատ թվեր բերեցի: Դա արջի ծառայություն է կամ ցուցամոլություն է: Իշխանության կողմից խնդիր չի եղել դրված, թե  ինչքան տոկոս ձայն բերեն, այլ ընտրությունները լինեն լեգիտիմ, թափանցիկ և հրապարակային: Իսկ էն դեպքերը, որ եղել են արջի ծառայություն մատուցելու, իրենց անձը դրսևորելու կամ ցուցանիշ բերելու, դրանք միշտ եղել են ու կլինեն : Ես դա չեմ ժխտում, բայց ասում եմ, որ այս ընտրությունները մի քայլ առաջ էր»: Մանրամասները՝ տեսանյութում: