Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինեկոբանկը գնել է ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետոմսերը. banks.am

Տնտեսություն
procredit

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ձեռք կբերի «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի՝ Պրոկրեդիտ միջազգային հոլդինգին պատկանող բաժնետոմսերի 100%-ը: Այս մասին համաձայնագիրը ստորագրվել է այսօր: Գործարքի ֆինանսավորումն իրականացվում է ՎԶԵԲ-ի կապիտալ ներդրման, Ինեկոբանկի երկու խոշոր բաժնետերերի կապիտալ համալրումների, ինչպես նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված միջոցների հաշվին: Մասնավորապես՝ ՎԶԵԲ-ն իրականացնում է 9.8 մլրդ ՀՀ դրամի կապիտալի ներդրում՝ ձեռք բերելով «Ինեկոբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի 22.7%-ը, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիայից ներգրավված վարկային միջոցները կազմում են $20 մլն: Այս մասին հայտնում է bank.am-ը։ Հիշեցնենք՝ «Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ՊրոԿրեդիտ Բանկ-Հայաստան ընկերության ձեռքբերման նպատակով 20 մլն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրել հայաստանյան Ինեկոբանկին՝ դրանով իսկ առաջին անգամ նպաստելով Հայաստանի բանկային հատվածի՝ շուկայով պայմանավորված համախմբմանը եւ փոքր ու միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիության խթանմանը»,- նշված է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածած հաղորդագրությունում: